Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Նոյեմբերի 26 -ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: