Գազի պայթյուն Ուլան-Ուդեում․ կա 12 տուժած
Ուլան-Ուդեում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Սրճարանի 12 աշխատակիցները մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ «Էթնոկաֆե»-ում։ Աշխատակիցները կերակուր են պատրաստելիս եղել, երբ զգացել են գազի արտահոսք։ Աշխատակիցներից մեկը որոշել է չկանչել մասնագետի և ինքնուրույն է որոշել լուծել այդ հարցը և արդյունքում պայթյուն է տեղի ունեցել։
Պայթյունից դռներն ու պատուհանները ջարդվել են։12 հոգի վնասվածքներ է ստացել։ Նրանցից մեկը կոմայի մեջ է։