Զինվորի կորստի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարությունը․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ հայտնի դարձավ, որ զինծառայող է անհետացել զորամասից, այսօր 6-րդ օրն է։ Ռազմական ոստիկանությունը որոնում է, սակայն զինծառայողը դեռևս չի հայտնաբերվել։
Կարևորը նրան ողջ և առողջ հայտնաբերելն է։ Փորձը ցույց է տվել, որ զինծառայողների զորամասը լքելու հիմնական պատճառները անառողջ մթնոլորտն է, ծեծնուջարդը, հրամկազմի ճնշումները։ Զինծառայողի նկատմամբ հրապարակային ճնշումներ և սպառնալիք է հնչեցնում նաև ՊՆ-ն՝ Արծրուն Հովհաննիսյանի դեմքով, ընդ որում նա իրեն վերապահում է պատժող իրավապահ մարմնի դերը՝ խոստանալով բոլոր դեպքերում զինվորին քրեական պատասխանատվության ենթարկել։
Զինվորի կորստի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարությունը։ Պատրաստ ենք աջակցել զինվորի ընտանիքին»։