Ինչու են Հայաստանում խոշոր տրամաչափի կարկտահարության դեպքերը հաճախակի դարձելԹրամփը սպառնացել է չեղարկել Իրանի հետ բանակցությունները, եթե վերջինս հրաժարվի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներիցՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԱռուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումըԱդրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ ՍահակյանԵրևանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ-ն մանրամասնում է
Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումըՉալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից՝ ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ, ԿԸՀ-ից՝ նոր նյութեր. «Փաստինֆո»Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
«Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում». խեղդված քույրերին գտած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄԻՊ-ին առընթեր նոր խորհուրդ. փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ
Ինչպես է ձերբակալվել Չալաբյանը․ կինը մանրամասներ է հայտնում
«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվելԾեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց «Հրապարակ». «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համարՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան«Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-իցԱդրբեջանն օկուպացված Ակնայում տներ է կառուցում՝ անտուն ադրբեջանցիներին բնակեցնելու համարԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է․ Աբրահամյանը մեջբերել է Ալիևի հայտարարությունը«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի«Ժողովուրդ». «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոններըԹուրքիայի տարածքում ընկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
«Ժողովուրդ». ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջանում և 9 մարզումՎրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել են
Հասարակություն

Դուք չէի՞ք, որ ասում էիք՝ ոչ մի հիվանդ չի տուժելու փողի պատճառով, բա սա ի՞նչ է․ մահամերձ կնոջ տղան դիմում է Փաշինյանին (տեսանյութեր)

Փող ունես՝ առողջ ես, փող չունես՝ գնա մեռի։ Այս մասին այսօր կառավարություն դիմաց հայտարարեց քաղաքացի Գարիկ Բաղդասարյանը, ում կարծիքով այդպես էլ չունեցանք մեր երազած Հայաստանը։

Նա իր քրոջ և մորաքրոջ հետ եկել էր կառավարություն իր մոր խնդրով։ Գարիկ Բաղդասարյանի մայրը 56 տարեկան է, նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Ու երբ կնոջը ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, ոչ մի տեղ նրան չեն ընդունել։

Բաղդասարյանի մորաքույրը NEWSPRESS.am-ի հետ զրուցյում պատմեց, թե ինչպես 2 օր առաջ տեղափոխել են «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն։ Կնոջ ներկայացմամբ՝ թեև տեսել են, որ քրոջ վիճակը վատ է, սակայն նրան չեն ընդունել։

«Երևի տեսնում են՝ խեղճ ու կրակ տղա է, փող չունի, որ վճարի՝ չեն ընդունում»,- մեզ հետ զրույցում ասաց կինը՝ հավելելով, որ քույրը սրտի վիրահատության կարիք ունի, սակայն նրան չեն վիրահատում։

Արդեն 3 օր է՝ կինը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Գարիկ Բաղդասարյանն էլ NEWSPRESS.am-ի զրույցում նշեց, որ ինքը դոնոր է հանդիսանում և 3 ամիսը մեկ՝ արյուն է տալիս։ Մոր խնդրով դիմել է բոլոր ՀԿ-ներին, կառավարությանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, սակայն ոչ ոք չի օգնել։

Ու քանի որ Թորոսյանը դեռ այս տարվա հունվարին հայտարարել էր, որ Հայաստանում իշեմիկ ինսուլտի վիրահատությունները կկատարվեն անվճար՝ պետպատվերի շրջանակում, ուստի Գարիկ Բաղդասարյանը հերթագրել է մորը, սակայն հետո պարզվել է, որ անվճար վիրահատություն չեն անում։

Կառավարության դիմաց էլ Գարիկ Բաղդասարյանը կոչով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ մայրը հիվանդ է ու ամեն պահի հնարավոր է մահանա, սակայն հիվանդանոցում ասում են, թե փող բերեք, հետո կվիրահատենք։

«Դուք չէի՞ք, որ ասում էիք ոչ մի հիվանդ չի տուժելու փող չունենալու պատճառով, վերջ անարդարությանն ու կոռուպցիային, բա սա ի՞նչ է։ Մայրս մահամերձ պառկած է ու հիվանդանոցի տնօրեններն ասում են գնա փող բեր, վիրահատեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում