ԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից
Հասարակություն

Քրեական գործ «պատվիրելու» տապալված փորձից հետո քաղաքական հեքիաթներ են հորինվում

ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քրեական գործ «պատվիրելու» տապալված փորձից հետո քաղաքական հեքիաթներ են հորինվում. ուրիշ ի՞նչ անհաջող գաղափարներ կան

Վերջին օրերի ընթացքում նկատում եմ, թե ինչպես են հովանավորչական և ընտանեվարական կապերով մի փոքր խումբ մարդիկ, ոտնահարելով հեղափոխության արժեքները, համատեղ ջանքերով տարբեր հարթակներում փորձեր կատարում իմ անվան շուրջ կեղծ քաղաքական «մոտիվներ» ստեղծել՝ շատ լավ իմանալով, որ դա սուտ է: Հատկապես ծիծաղելի է, երբ այդ գործով զբաղվում են նրանք, ովքեր խմբավորվել են հենց անձնական-քաղաքական շարժառիթներով և միմյանց աջակցելով հետապնդում են նեղ խմբային շահեր, ինչի մասին գրեթե բոլորը գիտեն: Ինձ համար անգամ տհաճ է այդ ամենի մասին ավելի մանրամասն խոսելը, և դա իմ ոճը չէ: Լա՛վ, բայց այդքա՞ն մեծ ցնորք, քաղաքակա՞ն, և դա դո՞ւք եք ասում:

Այդ մարդկանց ուղեղում չի տեղավորվում նաև, թե ինչպես կարող են ուսանողներն ու շրջանավարտներն այսքան երկար և անշահախնդիր պայքարել: Հետևաբար՝ փորձում են նաև նրանց պայքարն արատավորել՝ խեղաթյուրված տեղեկատվություն տարածելով: Ես երբե’ք չեմ լքելու ու հիասթափեցնելու այս ֆանտաստիկ ուսանողներին, ճիշտ այնպես, ինչպես իրենք ինձ չեն լքում:

Ակնհայտ է, որ, հակափաստարկներ չունենալով արդարության համար պայքարող մարդկանց պնդումներին, հայտնվելով փակուղու մեջ, հասկանալով, որ, ի հեճուկս իրենց հույսերի, ուսանողներն ու շրջանավարտները չեն լռում, և չիմանալով, թե ինչ պատասխանել, փորձում են քողարկել իրական խնդիրը, ստեղծագործել նոր «խնդիրներ» և մարդկանց ուշադրությունը շեղել բուն թեմայից:

Հարգելինե’րս, մի’ արեք այդ էժան քայլերը, դրանցով դուք ուսանողներին ավելի շատ եք հիասթափեցնում, և նաև մի’ փորձեք ինձ սպառնալ, ինքներդ ձեզ եք մատնում և ձեր շարժառիթները բացահայտում: Եթե նման ճղճիմ սպառնալիքներն ինձ վրա ազդելու լինեին, ես երբեք չէի սկսի համալսարանի բարեփոխումների այդ ծանր, ռիսկային և անշնորհակալ գործընթացը. գոնե այդքա’նը հասկացեք և իզուր մի’ ցնցվեք: Վնասել, իհարկե, կարող եք, դա ձեզ մոտ լավ է ստացվում, այդ ուղղությա’մբ աշխատեք: Բայց ինձ կոտրելու կամ վախեցնելու մասին մոռացե՛ք:

Իսկ ավելի լավ է՝ ձեր անմիջական գործով զբաղվեք և փորձեք օգուտ տալ հանրությանը: Այդ դեպքում ձեզ համար ևս առանց քաղաքական շարժառիթների պայքարողներ միգուցե կգտնվեն, և այդքան չեք զարմանա:

Հ.Գ.
Վստահ եմ, որ նոր Հայաստանում այսպիսի նեղ խմբային արշավները մերժվելու են մեր գործընկերների մեծամասնության կողմից, և դրանց շուտով տրվելու է պատշաճ գնահատական»: