Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

Ադրբեջանի սադրիչ քայլերի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը կհանգեցնի ռազմական գործողությունների

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձևաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական և միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի գործընկերներ,

Միջազգային իրադրությունը ՀԱՊԿ-ի շուրջ շարունակում է լարված մնալ: Պետք է նշեմ, որ այս ժամանակահատվածում նկատվել են թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ: Անկասկած, անցած ժամանակաշրջանում առանցքային դրական փոփոխությունն ընթացիկ տարվա հուլիսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումն էր:

Վերջին շրջանի իրադարձությունները հաստատում են տարատեսակ սպառնալիքների աճը: Նախ և առաջ, խոսքը գնում է ահաբեկչության սպառնալիքի մասին: Ահաբեկչությունն ամրապնդվում է քանակապես, գաղափարապես և ֆինանսապես` վճռորոշ դեր խաղալով տարածաշրջանային հարցերում: Ահաբեկչությունների շարքը, որոնք տեղի ունեցան վերջերս Եգիպտոսում, Լիբանանում և Փարիզում, դրա վառ վկայությունն են:

Հայերը վերջին տարիներին իրենց մաշկի վրա անմիջականորեն զգացել են ահաբեկչության բոլոր բացասական հետևանքները: Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով հազարավոր սիրիահայեր ստիպված եղան արտագաղթել երկրից: «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրեցին սիրիական Դեյր էզ-Զոր քաղաքի հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին: Եկեղեցու պայթեցումը բարբարոսության դասական օրինակ է:

Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ահաբեկիչների գործողություններին, կանգնեցնի դրանց սնող ֆինանսական հոսքերը, արգելի երրորդ պետությունների տարածքների օգտագործումը միջսահմանային հարձակումների, օտարերկրյա զինյալների հավաքագրման և տարանցման համար:

Այստեղ ես կցանկանայի մի փոքր մանրամասն կանգ առնել, քանի որ ակնհայտ է մեր տարածաշրջանում որոշ պետությունների ոչ ադեկվատ արձագանքն ահաբեկչության դեմ պայքարում:  Մեզ համար այն նորություն չէ. դեռևս 90-ականների սկզբին Ադրբեջանի տարածքը վերածվել էր կենտրոնի, որտեղ ահաբեկիչ-մոջահեդները նախապատրաստում էին Կովկասի տարածաշրջանում իրականացվելիք իրենց գործողությունները: Այնտեղ բազմիցս ապաստան էին գտնում այնպիսի ահաբեկիչներ, ինչպիսիք էին Շամիլ Բասաևը և նրա նմանները:

Հարգելի գործընկերներ,

Հարկ է նշել, որ  սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց կիրառել ծանր հրետանի՝ պարբերաբար կրակահերթի տակ պահելով Հայաստանի Հանրապետության բնակավայրերը:

Վերջին ամիսներին ադրբեջանական հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք: Ի՞նչ անվանում կարելի է տալ այս քաղաքականությանը: Խաղաղ բնակիչների սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն:

Ադրբեջանի սադրիչ քայլերի վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ՀԱՊԿ-ի կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը կարող է հանգեցնել կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների վերսկսմանը:

Կոչ ենք անում բոլորին հրաժարվել մեր տարածաշրջանում ուժի կիրառումից: Ինչպես ասում էին Հին Հռոմում, երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:

Մենք անթույլատրելի ենք համարում նախօրեին ահաբեկչության դեմ պայքարող ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից:

Միջազգային կազմակերպություններում մենք միշտ չէ, որ միանման ենք քվեարկում մեր երկրներից յուրաքանչյուրի համար կարևոր հարցերի շուրջ: Մեզ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ հակազդելու տարատեսակ նախաձեռնություններին և քայլերին, որոնք հակասում են ՀԱՊԿ անդամ պետություններից մի քանիսի կամ նույնիսկ մեկի շահերը:

Վերջում կցանկանայի նշել, որ  մենք նպատակադրված ենք ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաև նոր մարտահրավերների և սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման:

Շնորհակալություն ուշադրության համար»: