«Անելիք բանկ»-ի աշխատակցի սպանության մեջ կասկածվողին ձերբակալել են
Newspress.am –ի տեղեկություններով՝ «Անելիք բանկ»-ի իրավաբանական վարչության 32-ամյա աշխատակից Հովհաննես Աթայանի սպանության մեջ կասկածվող Շենգավիթի բնակիչ Մկրտիչ Պողոսյանին ոստիկանությունը քիչ առաջ ձերբակալել է:
Հիշեցնենք, որ գործի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ Հովհաննես Աթայանը ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա։