ՌԴ Պետդումայում օրինագիծ է առաջարկվել` Հայոց ցեղասպանության չընդունման համար Թուրքիայի պատասխանատվության մասին
Ռուսաստանի Պետական դումայում առաջարկվել է օրինագիծ` Հայոց ցեղասպանության չճանաչման համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ:
«Գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր Սերգեյ Միրոնովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ժամանակ, Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել էր Վլադիմիր Պուտինին` 1915-ի վերաբերյալ իր հայտարարության համար: