Հանցախմբի անդամներից մեկը Հանրային հեռուստաընկերության աշխատակից է
Նորք Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանն է։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: