Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«168 ժամ». Այստեղ բոլորին հանում են, անվանում հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում. Նորատ Տեր-Գրիգորյանց

«168 ժամ» թերթը գրում է.

««Ես այն ժամանակ երկու պայման էի առաջադրել: Ասել էի, որ չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք իբրև թե թույլ են տվել սխալներ: Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չէին, իրավիճակն է այդպիսին եղել:

Օրինակ՝ Հիտլերը հարձակվեց Սովետական Միության վրա, մինչև անգամ Մոսկվա հասավ, ի՞նչ՝ պետք էր բոլորին վերացնեին՝ Ստալինի գլխավորությա՞մբ: Կենտրոնացան ու ետ մղեցին:

Ապրիլյանի դեպքում Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են: Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, նա ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր հնարավոր մասնակցության մասին հարցին:

Նա նշել է, որ պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հարցերին, հայրենասիրաբար, հարգելով բոլոր ղեկավարներին, հրամանատարներին, սպաներին, որոնք այդ ժամանակ ենթարկվել են կրակահերթերի, վիրավորվել են, զոհվել են, և այլն:

«Այդ հրամանատարների գլխավորությամբ մեր հրաշք զինվորները հետ են մղել հսկայական ուժ, նրանց պետք է գովել և շնորհավորել: Այո, թերություններ եղել են, ենթակա են վերացման: Ռազմական գործում նման տրամաբանություն պետք է լինի: Իսկ այստեղ այլ է՝ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ»,- ասել է նա:

Նաև հավելել է. «Ես ուշադրությամբ եմ հետևում իրավիճակին Ղարաբաղի շուրջ: Ղարաբաղում մշտապես կա հակառակորդի կողմից ագրեսիայի ռիսկ: Հենց այդ պատճառով մեր զինված ուժերը պետք է զբաղվեն ռազմական քաղաքական պատրաստվածությամբ՝ կատարելագործելով սեփական գիտելիքները, փորձը, վարժանքներ պետք է իրականացվեն: Երբ հակառակորդն է զորավարժություն սկսում, մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ դրանք կարող են հանկարծակի վերաճել ռազմական գործողությունների: Կարող է մի կողմից՝ կրակեն, մյուսից՝ հարձակվեն:

Պետք է վարել խաղաղ բանակցություններ և հասցնել մինչև վերջ: Ապացուցելով, որ Ղարաբաղը մեր հողն է, ոչ թե պարզապես այնպիսի հայտարարություններով, ինչպես պարոն Փաշինյանը, երբ ասում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ Ալիևը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Հիմարություն են խոսում, պետք է շատ ուշադիր լինել, վարել բանակցություններ և ապացուցել, որ Ղարաբաղը 21 թվականին տվել են Ադրբեջանին, պետք է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ, որպեսզի այդ պայմանագիրը չեղարկվի, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում