Էրդողանը գնահատական է տվել ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարային չեն անհանգստացնում ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է Սիրիայում իրականացնել իր ռազմական օպերացիան։ Նա մասնավորապես նշել է․«Մեր նպատակը պարզ է և մենք շարունակելու ենք գործել և չանհանգստանալ ինչ-որ սանկցիաներից»։
Նա ընդգծել է նաև, որ իրենց գլխավոր նպատակն է ահաբեկիչներին իրենց սահմանից հեռացնել մոտ 32 կիլոմետր։