Չեմ հավատում, որ Նելլին տեռորիստ է. Վաղինակ Շուշանյան
Newspress.am-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ չի կարող հստակ ասել, թե Երևանում հայտնաբերված հանցախմբի անդամներից մեկը Նելլի Մինասյանն է. «ասում են, որ ինքն է, բայց հաստատ չգիտեմ, չեմ հավատում, Նելլին շատ ակտիվ, կենսուրախ աղջիկ է»,- մանրամասնեց ակտիվիստը:
Նա ասաց, որ Նելլին ոչ միայն Բաղրամյանի իրադարձությունների ժամանակ է ակտիվ եղել, այլ մի շարք այլ ակցիաների. «պայքարող է, բայց չեմ կարծում, որ նման քայլի ունակ է»,-եզրափակեց Վաղինակ Շուշանյանը: