Միջերկրական ծովում փրկվել է մոտ 176 փախստական
Ocean Viking նավը, որ Միջերկրական ծովում խորտակված նավակների փախստականներին է փրկում, հանգստյան օրերին 176 փախստականների կյանք է փրկել:
Փրկվածների մեջ բազմաթիվ կանայք ու երեխաներ են եղել: Փրկարար նավը դեռ ափ չի հասել, քանի որ համապատասխան վայր է փնտրում՝ փրկված փախստականներին տեղավորելու համար:
Նավի անձնակազմը դիմել է մի շարք եվրոպական երկրների՝ փախստականներին իրենց երկրում ընդունելու խնդրանքով: Դեռևս ոչ մի երկիր փախստականներին ապաստան տալու խնդրանքին չի արձագանքել: