Արդյո՞ք կապ ունի զինված խումբը Ժիրայր Սեֆիլյանի հետ
ԱԱԾ- ի կողմից Երևանում զինված խմբավորում հայտնաբերլուց հետո միանգամից լուրեր շրջանառվեցին, որ խմբավորման անդամները կապ ունեն ընդդիմադիր ուժերից մեկի հետ, ակտիվորեն շրջանառվում է «Նոր Հայսատան» հանրային փրկության ճակատի անունը:
Սլաքներն առավել շատ ուղղվում են ՀԽ անդամների վրա` Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ:
Newspress.am –ը շրջանառավող տեղեկությունների մասին զրուցեց ՀԽ փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի հետ, վերջինս ասաց, որ չէր ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել, քանի որ պաշտոնական հաղորդագրությամբ կոնկրետ անուններ չեն հնչում և ճիշտ չի լինի ենթադրությունների հիման վրա մեկնաբանություններ անել:
Ըստ Վարուժան Ավետիսյանի այսպիսի քայլերով ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ժողովրդին հետ պահել հանրահավաքային պայքարից, քաղաքացիական անհնազանդությունից. «Ակնհայտ է, որ իշխանությունները ջուր են ուզում պղտորել»,- ասաց նա: Վարուժան Ավետիսյանը նաև ասաց, որ այս պահի դրությամբ տեղեկություն չունեն, որ որևէ քաղաքական գործչի տանը խուզարկություն է տարվում: