Ինչպես Ալեքսանդր Կարապետյանը ինքնաթիռում «մարս» արեց դարպասապահին. ուրախ կադրեր հավաքականի՝ Շվեյցարիա մեկնելուց (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը բավական անկեղծ տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից՝ տղաների մասնակցությամբ:
Մեր տղաներից ոմանք նախընտրել են քնել, ոմանք էլ՝ օդային ճանապարհի երկարությունը կրճատել նարդի խաղալու միջոցով:
Հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, հավանաբար, հաղթել է նարդիում, ինչպես ընդունված է ասել այս խաղում՝ «մարս» արել Հենրի Ավագյանին:
Այլ մանրամասներ՝ ՀՖՖ տեսանյութում