ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է հանել Իսլամական պետության 2 դահիճներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Սիրիայից դուրս են բերվել Իսլամական պետության երկու անդամ դահիճներին, ովքեր առավել հայտնի էին Բիթլզ մականվամբ: «Եթե քրդերը կամ թուրքերն այդ տարածքում կորցնեն վերահսկողությունը, ապա ապահովության համար մենք նրանց տեղափոխում ենք մեր վերահսկողության տակ գտնվող անվտանգ տարածք»,- ասել է նախագահ Թրամփը:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի, ամերիկյան զինված ուժերը շուրջ 40 գրոհայինների են ձերբակալել, ովքեր, ենթադրվում է, որ առանցքային դերակատարներ են եղել Իսլամական պետություն խմբավորման մեջ:
Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ, որոնք հայտնի էին Բիթլզ մականվամբ: Վերջիններս Իսլամական պետությունում հայտնի դահիճներ էին և իրականացրել են բազմաթիվ ամերիկացիների մահապատիժներ Սիրիայում և նկարահանել ու տարածել համացանցով: