Նեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե
Տնտեսություն

Հանրային միջոցներն անսահմանափակ չեն, և պետք է այն խիստ նպատակային օգտագործվի․ Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի Գործընկերներ,

Իմ այս վերջին հացազրույցում հնչեցված այն միտքը, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար, իսկ փոխարենն այս պահին ունենք օրինակ այդպիսի հատուկ գործիք ոչ արտահանելի հատվածի՝ մասնավորապես բնակարանաշինության համար և դա պետք է վերաիմաստավորել, կարծես թե որոշ հարցեր առաջացրեցին:

- Առաջին հարցը, որ բարձրացվում է անընդհատ այն է, թե այդ գործիքը տնտեսակա՞ն է թե սոցիալական: Ես պնդում եմ որ դա տնտեսական է առայժմ, ինչու, որովհետև սոցիալականի դեպքում պարտադիր պայման է հանրության կոնկրետ սոցիալական շերտի կամ խմբի թիրախավորումը՝ որևէ սոցիալական խնդիր լուծելու նպատակով: Հետևաբար ՀԱՐՑ՝ խնդրում եմ ցույց տվեք, թե հասարակության ո՞ր խմբին ենք թիրախավորում որպես վերջնական շահառու և ի՞նչ սոցիալական խնդիր ենք փորձում լուծել: Պատասխան՝ թիրախավորում ենք բոլորին անխտիր, ներառյալ բարձր եկամուտով անձանց, որոնք կարող են բնակարանի կարիք նույնիսկ չունենալ բայց օգտվեն այս ծրագրից:

- Երկրորդ՝ ինձ հաճախ հարց են տալիս. պարոն Արամյան 55 մլն շեմը, որ դրված է կարծում եք որ սոցիալական շեմ չէ և ցածր եկամուտներով խմբի՞ն չի թիրախավորում: Պատասխան՝ համոզված եմ: Խոսենք թվերով 55 մլն դրամ (շուրջ 115 հազար ԱՄՆ դոլարը) բնակարան գնելու համար պետք է վճարես 25-30% կանխավճար և մնացածը` 38.5 մլն դրամը խնդրես բանկից: Եթե բանկը քեզ տրամադրի վարկ (վերցնենք միջին շուկայական այսօրվա պայմաններ - 12%, 10 տարի մարման ժամկետ, ամսեկան անուիտետային վճարներով (հավասար մասերով մարումներով)) ապա յուրաքանչյուր ամիս վարկառուն պետք է վարկի գծով սպասարկում անի շուրջ 552,360 դրամ:

Այսինքն գնորդը պետք է առնվազն այսքան մաքուր (հարկումից հետո) եկամուտ ունենա: Բայց նա պետք է նաև ապրի և սպառում անի, հետևաբար բանկը կպահանջի, որ գոնե իր եկամուտներից 60%-ն ուղղի վարկին՝ հետևապես ներկայացնի առնվազն 920,000 (552,360/0.6=920,600) դրամի եկամուտ հավաստող աղբյուր: Ընդ որում դա կնշանակի, որ անձը պետք է ունենա 920,000/(1-0.23(եկամտահարկի նոր դրույք) = 1,194,805 դրամ անվանական աշխատավարձ կամ եկամուտ (իսկ գործող եկամտային հարկի դրույքներով շատ ավելի բարձր): Դա մեր տնտեսության միջին ամսեկան աշխատավարձի (շուրջ 180,000 դրամ) վեցապատիկից ավել է (դեռ կանխավճարի՝ շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար, խնայողության մասին չեմ խոսում): ՀԱՐՑ՝ որևէ մեկը կարող է պնդել, որ այսքան եկամուտ ստացող անձը սոցիալապես անապահով կամ ցածր եկամուտով ա՞նձ է, եթե ոչ ուրեմն այդ շեմը սոցիալական շեմ չի կարող համարվել, իսկ եթե պնդում են որ այո ուրեմն մեր տնտեսության միջին աշխատավարձը 180,000 չէ այլ 1,200,000, որն աբսուրդ է:

Եզրահանգում՝ հանրային միջոցներն անսահմանափակ չեն, և պետք է այն խիստ նպատակային օգտագործվի: Հետևաբար կամ փաստում ենք, որ մենք հատուկ տնտեսական գործիք ենք կիրառում և օժանդակում ոչ արտահանելի հատվածին, կամ այս գործիքը վերաիմաստավորում ենք, որպեսզի իրապես թիրախավորենք որևէ սոցիալական խնդիր և խումբ»:

«Մնացեք խաղաղությամբ»,- եզրափակել է գրառումը։