Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ չի իրականացնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մոտ կանգնած աղբյուրները հերքել են մամուլում տարածված տեղեկատվությունը, ըստ որի Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ մոտակա ժամանակում Թուրքիան կորոշի ռազմական գործողություն իրականացնե՞լ Սիրիայի հյուսիսում, թե՞ ոչ:
Ռազմական գործողության նպատակն է՝ մաքրել թուրքական սահմանին մոտ գտնվող Սիրիայի տարածքը սիրիական քրդերից և այնտեղ անվտանգ գոտի ստեղծել՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների համար: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքում շուրջ չորս միլիոն սիրիացի փախստական կա, իսկ Թուրքիան չի կարող հավերժ նրանց օգնել: