Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
Մամուլ

«Ժամանակ». Վալերիյ Օսիպյանն ավարտե՞ց առաքելությունը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժեշտ է տվել նաեւ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին, ինչպես վարչապետի մամուլի խոսնակն է նշել՝ իր դիմումի համաձայն:

Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից հեռացավ ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հեռացումից օրեր անց: Վալերի Օսիպյանի հեռացումը քաղաքականապես նույնքան աղմկոտ չէր, եւ ավելին՝ պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, ինչը վկայում էր, որ Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին գուցե հեռացնում է անարդյունավետության համար, սակայն բարոյական առումով նրա հանդեպ պահպանում է որոշակի վերաբերմունք, ինչը հատկանշական էր Արթուր Վանեցյանի հետ «փոխհրաձգության» ֆոնին:

Սակայն Օսիպյանի պաշտոնանկությունից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին պաշտոնավարման ընթացքում նրա ձեռք բերած երեք բնակարանների եւ թանկարժեք մեքենայի մասին, ինչը առաջացրեց, այսպես ասած, «կոռուպցիոն երանգ» նախկին ոստիկանապետի պաշտոնազրկման «գործում»: Արդյոք դա՞ է դեր խաղացել այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ի վերջո հեռացրեց նաեւ գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Վալերի Օսիպյանը մտերիմ է ռուսաստանցի մեծահարուստ հայերից մեկի հետ, որն էլ նրան նվիրել է բնակարաններն ու մեքենան: Բայց, ի վերջո, նախկինում էլ պաշտոնյաները իրենց առասպելական ունեցվածքի մի զգալի մասը բացատրում էին նվիրատվություններով: Իհարկե, Օսիպյանի պարագայում խոսքն առասպելականի մասին չէ, սակայն վերջին հաշվով ամեն ինչ սկսվում է քչից: Մյուս կողմից՝ եթե կա այդպիսի ռիսկ, ապա խնդիրը չպետք է սահմանափակվեր լոկ պաշտոնանկությամբ, որովհետեւ առաջանում է հարց, թե արդյոք ի՞նչ որոշումներ են կայացվել այդ «նվերների» դիմաց:

Իհարկե, այդ բոլոր հարցադրումները գոյության «իրավունք» ստանում են այն պայմաններում, երբ չի լինում հեռացումների հետ կապված քիչ թե շատ հստակ պաշտոնական բացատրություն: Թեեւ կասկածից վեր է, որ անգամ ամենահստակի պարագայում լինելու են դրան չհավատացողներ եւ «այլընտրանքային» վարկածներ տարածողներ ու շրջանառողներ: Այս պարագայում, իհարկե, պետք է հասկանալ՝ Վալերի Օսիպյանի «պատմական» դերը հայաստանյան փոփոխությունների շրջափուլում ավարտվա՞ծ է, եւ նա գնում է, այսպես ասած, «վաստակած» հանգստի՞, թե՞ նրա առաքելությունը դեռ ավարտված չէ, եւ Օսիպյանը դեռեւս «կխախտի» ներքաղաքական հանգիստը:

Ի վերջո, այստեղ պետք է հիշել ոստիկանության պետի պաշտոնը թողնելու հետ կապված նրա հայտարարությունը, որում նշել էր, թե պատճառների մասին կխոսի ավելի ուշ: Այդ հայտարարությունը մնում է ուժի մե՞ջ, թե՞ այդուհանդերձ պաշտոնավարման ընթացքում բնակարաններ եւ մեքենա նվեր ստացած նախկին ոստիկանապետը այլեւս չի խոսի, քանի որ նրա փոխարեն ամեն ինչ ասել են այդ նվերները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: