Միջերկրական ծովում փախստականների նավ է խորտակվել. կա 20 զոհ
Շուրջ 20 փախստականներ, ովքեր նավակներով փորձում էին Միջերկրական ծովով Աֆրիկայից հասնել Իտալիա, անհետացել են: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել իտալական Լամպեդուզիա կղզու մոտակայքում այն բանից հետո, երբ փախստականներով նավը խորտակվել է:
Փրկարարները ջրից ինը հոգու մարմին են դուրս բերել, 22 հոգու հնարավոր է եղել փրկել: Ընդհանուր թվով 50 փախստական է եղել նավի մեջ: