Լրատվամիջոցի վրա հարձակված անձիք Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ են. Aysor.am
Հարձակում գործած անձիք՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են: Այս մասին հայտնում է Aysor.am լրատվական կայքը:
Նրանք մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիոգրյանի քարոզարշավներին:
2019թ.-ի մայիսին 25-ին նշված անձիք Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որից հետո քայլերթ են իրականացրել Երևանի փողոցներում:
Բացի այդ, Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը ակտիվորեն մասնակցել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանների մուտքերի մոտ անցկացված բողոքի գործողություններին՝ իրենց աջակցությունը հայտնելով իշխանություններին: