Փաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»
Քաղաքականություն

«Ամուլսարը» կտան ռուսներին, ցույցերը կցրվեն

Հայաստանի 3-րդ հանրապետությունում մի շարք գերշահույթ ապահովող կառույցների և ենթակառույցների գործունեության, շահագործման ընթացքի, դրանց վերաբերյալ հասարակական պահանջներին հաջորդող գործընթացների պատմության ուսումնասիրության արդյունքում հետաքրքիր համընկնումներ կարելի է արձանագրել։

2006 թվական. «Արմենտելի» (հիմնադիրը՝ հունական OTE ընկերություն) դեմ բողոքի ցույցեր էին իրականացվում՝ արդարացիորեն դժգոհելով ընկերության մատուցած ծառայության որակից ու գներից։ Բողոքի ակցիաների ֆոնին «Արմենտելը» վաճառվեց ռուսներին (մի քանի գործարքներից հետո նրա սեփականատերը դարձավ ռուսական «Բիլայն» ընկերությունը)։ Հեռահաղորդակցման որակի և սպասարկման հարցերում ոչինչ չփոխվեց, բայց ցույցերն ավարտվեցին։

2006 թվական. ՀԷՑ-ի սեփականատեր է դառնում ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը: Մինչ այդ ՀԷՑ-ի դեմ բողոքներ էին կազմակերպվում, քննադատություն էր հնչում ընդդիմադիր և պաշտոնական մամուլում։ ՀԷՑ-ի պաշտոնյաները նշում էին, որ կայանները մաշված են, էլէներգիան բաժանորդներին հասցնելիս կորուստներ են լինում, բաժանորդները պատշաճ չեն վճարում և այլ տրամաբանական պատճառներ, սակայն հասարակությունը և մամուլը շարունակում էին մեղադրել ՀԷՑ-ին։ Տևական «պայքարի» արդյունքում ՀԷՑ-ը տվեցին ռուսներին։ Վաճառքից հետո ոչինչ չփոխվեց որակի և սպասարկման հարցերում, բայց ցույցերն ավարտվեցին։

2017 թվական. «Թեղուտ» հանքավայրի շահագործման դեմ ինտենսիվ ցույցեր էին իրականացվում։ Թեղուտի պոչամբարի պատվարը 2017 թվականին նախաձեռնած ուսումնասիրության արդյունքներով համարվեց անկայուն և վտանգավոր։
2018 թվականի հունվարի 24-ին «Թեղուտի» սեփականատերերը հայտարարեցին, որ հանքի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է։ Այնուհետև «Թեղուտը» տվեցին ռուսներին (ՎՏԲ)։ 2019-ի հուլիսի 9-ին հանքը վերագործարկվեց, բայց ցույցերն ավարտվեցին, «Թեղուտի» դեմ ցույցեր չեն կազմակերպվում

Մեր օրեր. «Ամուլսարի» հանքավայրի շահագործման դեմ ակտիվ ցույցեր են իրականացվում։ Այն դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Նախորդ օրինակները հուշում են, որ լուծումը լինելու է նույնը։ Ենթադրելի է, որ «Ամուլսարը» ևս կտան ռուսներին, որոշ ժամանակ այն կփակվի, հետո կվերագործարկվի։ Ոսկին կհանեն-կծախեն, թափոնները կլցնեն գետերը, «թեման» կփակվի, ցույցերը կավարտվեն։

Հետևություն. Թվարկված իրողությունների համեմատական վերլուծությունը հանգում է պարզ եզրակացության։ Եթե ցույցերն ու քննարկումներն ավարտվում են նշված կառույցները, ենթակառույցները ռուսներին տալուց հետո, ապա կարելի է ենթադրել, որ դրանց շուրջ ըդվզումների և քննարկումների տակ, բնապահպանական և բիզնես շահերից զատ, խնդիր է եղել՝ այդ գերշահութաբեր օղակները ռուսներին տալը։

 

Յակոբ Բերգեր