Փաշինյանը դիտել է իր գրքի մոտիվներով բեմադրված ներկայացումը
Նիկոլ Փաշինյանը դիտել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի մոտիվներով բեմադրված ներկայացումը: Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
«Այսօր Թատրոն Տանիքում դիտեցինք «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը: Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը: