Օբաման ուժեղացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորհրդակցություն է անցկացրել երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, հաղորդում է Reuters-ը:
Նա հանձնարարել է ուժեղացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
Օբամայի մեկ այլ կարգադրությամբ կընդլայնվեն նաև ահաբեկիչների միջև կապի խզմանն ուղղված ջանքերը:
ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս ԻՊ-ի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դիմել էր կոալիցիայի անդամներին՝ կոչ անելով ակտիվացնել պայքարի ջանքերը: