Հնդկաստանի ոստիկանությունը հերքում է այն լուրը, որ գողացվել են Մահաթմա Գանդիի մասունքները
Հնդկաստանի ոստիկանությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ անհայտ անձիք անարգել են Մահաթմա Գանդիի գերեզմանը և նրա թանգարանից գողացել նրա մասունքները:
Ոստիկանության ներկայացուցիչը սուտ է որակել այդ լուրը փաստելով, որ Գանդիի մասունքները երբեք չեն պահվել այդ թանգարանում:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի մամուլում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի անհայտ անձիք անարգել էին Մահաթմա Գանդիի գերեզմանը և գողացել նրա մասունքները: