Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այս մասին ria.ru-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպումից հետո:
«Ռազմատեխնիկական համագործակցությունը ակտիվորեն զարգանում է: Մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ: Չնայած նրան, որ ռուսական տեխնիկայի ձեռքբերման առնչությամբ արդեն ստորագրված պայմանագրերի արժեքը կազմում է 5 միլիարդ դոլար, որից 3 միլիարդն արդեն իրականացված է: Ինչպես ասացի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը այս ուղղությամբ»,-ասել է Ալիևը Ռուսաստանի «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում: