Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը խիստ զգուշացում է ստացել
Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը խիստ զգուշացում է ստացել Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպի պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Թուրքիայի դեսպանը զգուշացվել է ռուսական ինքնաթիռի միջադեպի պատճառով, բողոք է հայտնվել»,- գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու: Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների: