Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է սահմանել ՀՀ պետական 10 մրցանակ
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ պետական մրցանակները և կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները:
Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական 10 մրցանակ հետևյալ ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ:
Նախատեսվել է ՀՀ պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը, սահմանվել են պետական մրցանակների հավաստիքները, նախատեսվել է այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումն իրականացնելու է կառավարությունը, կարգավորվել են ՀՀ պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ: