Չեչնիայում կարգելվի էլեկտրոնային սիգարետի վաճառքն ու օգտագործումը
Չեչնիայի խորհրդարանը չորեքշաբթի օրը օրենք է ընդունել այն մասին, որով արգելում է էլեկտրոնային սիգարետի վաճառքն ու օգտագործումը։
Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։ Այս օրենքը ուժի մեջ կմտնի ստորագրելու պահից սկսած 14 օր հետո։ Արդեն իսկ սեպտեմբեր ամսին ԱՄՆ-ում գրանցվել է էլեկտրոնային սիգարետից մահվան 9 դեպք։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը օրենք ստորագրեց, որով արգելելու է Ռուսաստանում էլեկտրոնային սիգարետի օգտագործումը։