Ցույցեր Բաղդադում. կան զոհեր և վիրավորներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, իրենց անհանգստությունն են հայտնել՝ կապված Իրաքում ցույցերի ժամանակ գրանցված զոհերի հետ:
Բաղդադում ցույցերը սկսվել են երեքշաբթի օրը, մինչ այս պահը սպանվել է երկու ցուցարար, ավելի քան 200-ը վիրավոր է: Ցուցարարները բողոքում են ցածր կենսամակարդակից, պահանջում են, որպեսզի իշխանությունները քայլեր ձեռնարկեն աղքատության վերացման համար:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ թուլացնել լարված իրավիճակը և առավել զսպվածություն ցուցաբերել: Զոհերի ու վիրավորների մասին լուրը խորը մտահոգություն է առաջացրել»,- ասված է կոալիցիոն ուժերի համատեղ հայտարության մեջ: