ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները բանակցության համար հանդիպում են Շվեդիայում
Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը, որը մեկնելիս է եղել Շվեդիա՝ ԱՄՆ-ի պատվիրակության հետ գործնական բանակցությունների համար, վայրէջք է կատարել Պեկինի Շոուդու օդանավակայանում:
Պատվիրակությունը գլխավորել է Հյուսիսային Կորեայի հատուկ հանձնարարությունների դեսպան Կիմ Մյոն Գիլը: Այնտեղից հյուսիսկորեական պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ:
ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է Սթիվեն Բիգանը՝ Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ հանձնակատարը: