Պարզվում է՝ Փաշինյանի համար 7 միլիարդ դոլար արտաքին պարտքը մահաբեր սահմանը չէ. ԵՀՄՖ
«Եվրոպայի հայկական միության ֆորումի» ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, կից գրառմամբ․
«Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին պարտքը հասցրեց 7 մլրդ դոլլարի, որի համար բոլորիս կողմից արժանացավ խստագույն քննադատության։ Սակայն պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար դա դեռ մահաբեր սահմանը չէ․ «ժողովրդին լավ լուր ասելու» ստահոդ հայտարարության մեջ պարզվում է, որ նա պատրաստվում է ևս կես միլիարդով ծանրացնել մեր և մեր սերունդների ուսերի վրա դրված բեռը։ Դիտեք տեսանյութը և փորձեք հասկանալ ասվածը»։