Կոլումբիայի նախկին սենատորը ոստիկաններից փախուստի է դիմել
Կոլումբիայի նախկին սենատոր Աիդա Մերլանոն, ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ ձայների գնման և անօրինական զենք պահելու մեղադրանքով, փախուստի է դիմել, երբ ոստիկանների հսկողությամբ այցելել է ատամնաբույժի:
Նա իր պատիժը կրելիս է եղել «Էլ-Բուեն-Պաստոր» կանանց գաղութում: Այնտեղից էլ նա տեղափողվել է ատամնաբուժարան, որտեղից էլ՝ պատուհանից դուրս գալով, փախել է:
Նախկին սենատորը և ատամնաբույժը որոնվում են, վերջինս ևս անհետացել է: Տեղի իշխանությունները 10 միլիոն պեսսո են խոստացել բոլոր նրանց, ովքեր կօգնեն բռնել Մերլանոյին: