Կինը կարող է օրենքով արգելել ամուսնուն մտնել խաղատուն․ ԱԺ քննարկում է նոր նախագիծը (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այն ԱԺ քննարկմանը ներկայացնելուց հետո ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք իրենք հաշվի են առել՝ օրինագիծը վերջնական տեսքի բերելու ժամանակ։
Նա նաև նկատեց, որ հաշվի է առնվել նաև այն առաջարկը, ըստ որի կինն օրենքով կարող է արգելել իր ամուսնուն մտնել խաղատուն։
Մանրամասները՝ տեսանյութում