Երևանում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը
Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը․ «Հանդիպում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Պուտինը Հայաստան է ժամանել մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։