Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում
Հասարակություն

Զրույց Գուրգեն Մահարու կնոջ՝ Անտոնինա Մահարու հետ (լուսանկարներ)

Մռայլ ու խունացած դուռը ծեծեցի: Մի քանի վայրկյան լռությունից հետո լսվեցին քստքստացող ոտնաձայներ: Տարեց կնոջ ոտնաձայներն ավելի մոտեցան դռանն ու լսվեց բացվող կողպեքի ձայնը:

«Ո՞վ է, ի՞նչ ես ցանկանում»:

gurgen mahari

Անտոնինայի հարցերին պատասխանեցի, ապա սպասեցի այնքան, մինչև կբացվեր դուռը: Դուռը բացվելուց հետո մթության մեջ տեսա տարեց կնոջը, ով աչքերն ավելի կենտրոնացրեց՝ ինձ տեսնելու համար: Բնակարանում շատ ցուրտ էր, քանի որ բացակայում էր ջեռուցումը: Բնակարանի մեծ սենյակը նման էր թանգարանի, քանի որ պատերին փակցված էին Գուրգեն Մահարու լուսանկարները: Գրադարակներում գրքեր էին, որոնք իրենց հետ պահում էին տարիներից եկած խորհրդավորությունը: Անտոնինան նստեց բազմոցին, դողացող ձեռքը երկարեց սեղանին, վերցրեց ակնոցն ու սկսեց զրուցել ինձ հետ:

gurgen-mahari

«Այս ամենն, ինչ տեսնում ես այս սենյակում՝ Գուրգենի իրերն են: Պահում եմ խնամքով: Վերցրու սեղանին դրված թերթն ու գտիր իմ հոդվածը: Շաբաթներ առաջ է տպագրվել է իմ հոդվածը: Վերցրու ու կարդա: Այս հոդվածում նկարագրել եմ Սիբիրում անցկացրած տարիները»:

Չմերժեցի տարեց կնոջն ու սկսեցի բարձրաձայն կարդալ: Յուրաքանչյուր նախադասության հետ Անտոնինան հիշում էր աքսորի տարիները, Գուրգեն Մահարու հետ անցկացրած տառապագին օրերն ու անցյալի քաղցր ու դաժան հուշերը:

gurgen-mahari1
«Հը՞ն, հավանեցիր գրածս հոդվածը: Հիմա նախապատրաստվում եմ ու ցանկանում եմ գրել նոր հոդված: Գրքեր ունեմ տպագրած անգլերենով ու ռուսերենով: Ժամանակին այս տուն գալիս էին բոլոր գրողներն ու մտավորականները: Սևակն ու մյուս գրողները զրուցում էին այստեղ, իսկ հիմա այդ զրույցից մնացել է միայն հուշը»:

Արդեն երկար ժամանակ նստած էի տանն ու զգում էի, որ ցրտից ոտքերս քարացել են: «Տեսնես՝ ինչպե՞ս է դիմանում Անտոնինան այս ցրտին, տեսնես ինչպե՞ս է կարողանում ապրել այս բնակարանում, ինչպե՞ս է կարողանում կարդալ ու գրել հոդվածներ 95 տարեկան հասակում: Անօգնական ու միայնակ կին, ով ապրում է միայնության մեջ, Գուրգեն Մահարու հուշերի ու նկարների հետ»:

gurgen-mahari3

Մի քանի րոպե լռություն, ժամացույցի սլաքների տկտկոց, ապա կինը նայեց դեմքիս, աչքերով զննեց դեմքս ու ասաց. «Կպատմե՞ս, թե Հայաստանում հիմա ի՞նչ քաղաքական վիճակ է: Մարդիկ ի՞նչ են խոսում նախագահի մասին, ո՞ւմ են սիրում և ինչպե՞ս են ապրում»:

Պատմեցի: Նա ուշադիր լսում էր ինձ: Ապա հոգոց հանեց, նայեց Մահարու նկարին ու ասաց.

gurgen-mahari2

«Տղա՛ս, ի՞նչ էլ որ լինի, երբեք չլքես հայրենիքդ: Պայքարիր քո հայրենիքում ու քո հայրենիքի համար: Հիշիր այս խոսքերս ու միշտ պահիր քո մտքում: Դո՛ւք եք, որ կերտելու եք այս երկրի ապագան ու չպիտի կրկնեք ձեր նախորդների սխալները»:

Նորից լռություն ու նորից ժամացույցի սլաքների ձայնը: Սենյակում Մահարու նկարները խորհրդավոր էին, Անտոնինան ինձ փոխանցեց իր սրտի խոսքը, իսկ ես շարունակ մտածում էի…

Ա.Զ.