Խուզարկության պատրվակով մտել են Հենրիխ Դանիելյանի բնակարան և տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան
Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,- հավելել է նա: