Ղրիմի կամրջի պայթյունի դեպքի առթիվ ձերբակալվել է նաև Հայաստանի 37-ամյա քաղաքացի. անունը հայտնի է
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը, Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչ է ճանաչվել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ պայթուցիկ նյութն առաքվել է Օդեսայից՝ Բուլղարիայի, Վրաստանի եւ Հայաստանը տարածքով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի, որոնք մասնակցել էին հանցագործության նախապատրաստմանը»։
Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին 1985 թվականին ծնված Արթուր Տերջանյանն է։
Հաղորդագրությունում չի նշվում, թե որ երկրում է նա ձերբակալվել։