Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչ են (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել, ապա նրանց մի մասին տեղափոխել են«Սիսիան» ԲԿ, մի մասին էլ՝ Սիսիանի զինվորական հոսպիտալ։
Վթար փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Shamshyan.com-Ի տեղեկություններով էլ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ու մի քանի այլ ուսուցիչներ: