Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ սկսեց նիստը. Փաշինյանը քիչ հետո կգա ԱԺ (տեսանյութ)
ԱԺ-ն իր այսօրվա աշխատանքները սկսեց այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ, ունենք զոհեր և վիրավորներ։
«Ստեղծված իրավիճակում թե՛ ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերը պետք է լինեն մաքսիմալ միասնական։ Այս իրավիճակում չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ»,–ասաց նա։
Սիմոնյանը հորդորեց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Նա հայտնեց նաև, որ ժամը 11-ին ԱԺ կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նաև ԱԺ-ում նախագիծ է ներկայացվելու և քննարկվելու ադրբեջանական հարձակման վերաբերյալ։