Ուկրաինայի ՊՆ-ն հեգնել է Ղրիմի կամուրջի վրա տեղի ունեցած պայթյունը՝ «ո՞րն է հաջորդը, ռուսներ»
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգի միջոցով հեգնական տոնով անդրադարձել է Ղրիմի կամուրջի վրա տեղի ունեցած պայթյունին:
««Մոսկվա» կառավարվող հրթիռային հածանավը և Կերչի կամուրջը՝ ուկրաինական Ղրիմում ռուսական ուժի երկու տխրահռչակ խորհրդանիշները, կործանվել են։
«Ո՞րն է հաջորդը, ռուսներ»: