Ուկրաինան ամեն ինչ կկորցնի, եթե այս պատերազմում պարտվի Ռուսաստանին․ Զելենսկի կրկին դժգոհել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժամանակն իր երկրի դեմ է։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Զելենսկին կարծում է, որ ժամանակը «Ռուսաստանի ձեռքում է»։ Ուստի նա կոչ է արել գործել։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ իր երկիրն «ամեն ինչ կկորցնի, եթե այս պատերազմում պարտվի Ռուսաստանին», և հավելել, որ ուկրաինական կողմը պատրաստ է բանակցությունների, եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները։
Զելենսկին դժգոհել է ռազմական գործողության սկզբնական փուլում աջակցության բացակայությունից։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ օդային տարածքը փակված չէր, ինչո՞ւ մինչ այս ներխուժումը մեզ զենք չէին տրամադրում, և ինչո՞ւ նախնական պատժամիջոցներ չկիրառվեցին՝ որպես կանխարգելիչ միջոց Ռուսաստանի նախագահին կանգնեցնելու համար»,- ասել է Զելենսկին։