Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորների թիվը` 804-ի
Արևմտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորների թիվը հասել է 804-ի: Այդ մասին Ria.ru-ի փոխանցմամբ, հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 մահվան և 786 վիրավորի մասին:
«Զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 24-ի, վիրավորների թիվը ՝ 804-ի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք որ երեկ` ուրբաթ օրը կեսօրին 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում. ցնցումներ են զգացվել նաև մոտակա Հունական կղզիներում, տեղական սեյսմոլոգները գնահատել են 6,9 բալ ուժգնություն: