Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Վազող տողեր

Սյունյաց ողջո՜ւյն, Տաշիր Սամո

Փաշինյան Նիկոլի թրի տակով անցնելու հիթ-շքերթը շարունակվում է: Այս անգամ կապիտուլյանտի առաջ խոնարհվելու, նրան իր հավատարմությունը ցույց տալու և սյունյաց ողջույնի արժանանալու հերթը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանինն էր:

Սա այն նույն Կարապետյանն է, ով քարոզարշավի վերջին օրը սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել:

Մեջբերենք մի հատված.

«Դիմում եմ ձեզ գալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ակնհայտ է, որ մեր հայրենիքում ստեղծված իրավիճակը առանձնանում է ծայրահեղ բարդությամբ։ Ծանր պարտություն տանելով հայրենական պատերազմում, մենք հայտնվել ենք աննախադեպ մի ճգնաժամի մեջ։ Ընդ որում, խոսքն ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ արժեհամակարգային ճգնաժամի մասին է։

Գիտեմ, որ շատերի համար իրավիճակը փակուղային է թվում, և դա հասկանալի է։ Մեր բազմադարյա պատմության մեջ դժվար ժամանակներ շատ են եղել, սակայն այս շրջանն առավել ողբերգական թվում։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս բազմաշերտ ճգնաժամը: Ճանապարհը՝ խաղաղ, ազատ և արդար ընտրություններն են»։

Եվ այսպես, ընտրություններն այլևս անցյալում են, իսկ ի՞նչ է փոխվել քաղաքական դաշտում, բացի խորհրդարանական ընդդիմությունից: Ոչի՛նչ: Ի՞նչ է ձեռնարկելու մի իշխանություն, որը պատերազմի ավարտից 7,5 ամիս անց նույնիսկ սահմանների ամրացման համար աշխատանք չի կատարում, ավելին՝ հետևողականորեն քանդում է բանակը, Արցախի և դրա ճանաչման հարցի վրա խաչ է քաշել, Բաքվում գերիների դատավարություններ են ընթանում, իսկ նրանցից ում էլ կարողանում է վերադարձնել, միայն նորանոր զիջումների գնով, Հայաստանի սուվերեն տարածքում 1000-ին մոտ ադրբեջանցի կա, այլ խոսքով՝ այս իշխանությունը, որքան էլ քվեաթերթիկ ստացած լինի, միևնույն է՝ անգործունակ է, ապիկար: Սա իշխանություն է, որի ապագան հիմնված է բացառապես անցյալը քարկոծելու վրա, մնացածը ոչինչ է: Այդ ոչնչի ձեռքը գնում է սեղմելու ցանկացած հարց լուծող մեկն ու դառնում... ավելի քան ոչինչ: 

Ստացվում է, որ Կարապետյանի մատնանշած ճգնաժամը որևէ կերպ չի հաղթահարվում և հույս չի էլ տալիս հաղթահարվելու՝ կապիտուլյանտի հաղթանակով: 

Իսկ Տաշիր Սամոն գնում է խոնարհվելու նրա առաջ և իր պատվավոր ստորագրությունը դնելու պատերազմի պարտության, զոհերի՝ արդեն իսկապես հանուն ոչնչի զոհվելու, տարածքային զիջումների ու ստեղծված քաղաքական, տնտեսական ճգնաժամի տակ: Իսկ արժեհամակարգային ճգնաժամից բողոքող Կարապետյանն ի ցույց է դնում իր արժեհամակարգը, ավելի ստույգ՝ դրա բացակայությունը:

Դեռ մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 18-ին, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ամեն ինչ լավ է լինելու» կարգախոսն իր ելույթի վերջում օգտագործած Կարապետյանը գնում է օգտագործվելու կապիտուլյանտի կողմից:

Եվ ահա հունիսի 20-ին «շատ պատահական» հոսանքազրկումներ եղան վայրերում, որտեղ կապիտուլյանտի հանրահավաքները ձախողվել էին: Իշխանական թևը շտապեց բացեիբաց ակնարկել, թե ՀԷՑ-ը պատկանում է Տաշիր Սամոյին, և նա էլ պրոքոչարյանական գործիչ է: Բայց, հաշվարկները հակառակի մասին էին խոսում՝ Քոչարյանը ՀԷՑ-ի միջոցով լույսերն անջատելով՝ չէր կարող կեղծել արդյունքները հօգուտ Փաշինյանի: Հոսանքազրկված համայնքներում ՔՊ-ն հաղթել էր Քոչարյանին, և ինչ-որ բան «այն չէր»: Ու արդեն երեկ՝ հունիսի 24-ին կայացած Կարապետյան-Փաշինյան հանդիպումը եկավ ամեն ինչ իր տեղը գցելու. առաջինը փոքրացել, նվաստացել ու մի բուռ դարձած՝ տեղավորվել է երկրորդի գրպանում՝ հայտնի կենդանու ժպիտով:  

Միգուցե գրպանում տեղավորվել է՝ որպես հարուստ մեկը Փաշինյանի խոստացած ապագայում նրա երազանքի երկիր Թուրքիայի հետ համատեղ բիզնեսներ անելու ակնկալիքով, ո՞վ գիտե՝ դառնալով մի փոքրիկ Գռզո: 

Ի վերջո, Փաշինյանի քաղաքակիրթ ընկեր Ալիևը միջազգային հետախուզում է սկսել Տաշիր Սամոյի նկատմամբ: Ո՞վ գիտե, միգուցե Սամոն գնացել էր Փաշինյանի միջոցով Ալիևի սիրտը շահելո՞ւ:

Արիանա Հովսեփյան