«Սուր, դու հլը ուրիշ ավտոյով գնա». Նիկոլ Փաշինյանը Գորիսի բնակչին նստեցրեց իր մեքենան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթանում է քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին։
Այն պահին, երբ նա ցանկանում էր նստել մեքենա և մեկնել, մի կին արագ մոտեցավ նրան`ձայն տալով պաշտոնյաների ու անվտանգության աշխատակիցների հետևւց. «Մի րոպե, մի րոպե»...
Նրան փորձեցին հանգստացնել, բայց Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հորդորեց գնալ այլ մեքենայով։
«Թող նստի մեքենան։ Սուր, դու հլը ուրիշ ավտոյով գնա»:
Հիշեցնենք, որ Փաինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում մասնակցում է «Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: