Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին
Հասարակություն

ՍԿԱՆԴԱԼ. հայր Պարետը գաղտնի վաճառում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հողերը

Երուսաղեմի հայոց պատրիարքարանում նոր սկանդալ է հասունանում՝ մանկապիղծ վարդապետների մասին խայտառակ պատմությունից հետո։

NewsPress.am-ին բացառիկ մանրամասներ են ի հայտ դարձել հայ միաբանների կողմից իրականացվող գաղտնի գործարքների մասին։ Պարզվում է՝ միաբաններից ոմանք Իսրայելի իշխանությունների հետ գաղտնի գործարքների են գնում՝ նրանց միլիոնների դիմաց վաճառելով Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքները, որոնք պատկանում են ոչ թե միաբաններին, այլ պատրիարքարանին։

Այս միաբանները դեմ են գնում քրիստոնական հավատին ու օր ծերության եկեղեցապատկան հողերը վաճառում Իսրայելի իշխանությանը՝ պատրիարքարանին զրկելով այդ կալվածքների նկատմամբ սեփականության իրավունքից։

Ըստ մեր տեղեկությունների՝ Իսրայելի իշխանությունների հետ գաղտնի գործարքների հեղինակը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան հայր Պարետ Երեցյանն է, ում անձի, վարքագծի վերաբերյալ հայ համայնքում բազմաթիվ են դժգոհությունները։

Ըստ մեր տեղեկությունների՝ հայազգի մեծահարուստներից մեկը, ստանալով պատրիարքարանի կալվածքները գաղտնի վաճառելու մասին որոշակի տեղեկություններ, փորձել է իր սեփական միջոցներով ներդրումներ անել այդ կալվածքներում, որպեսզի դրանք չկարողանան վաճառել հրեաներին, և դրանք շարունակեն մնալ պատրիարքարանի սեփականությունը, սակայն դա նրան չի հաջողվել, որովհետև պատրիարքարանում նրա համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծել։

NewsPress.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հայր Պարետ Երեցյանի ապօրինությունները կալվածքները գաղտագողի վաճառելով չեն ավարտվում․ դատարանում չհայտնվելու համար նա ստիպված է եղել 500 մլն ԱՄՆ դոլար վճարել այն աղջկան, ում հղիացրել է ու հետագայում պահանջել ազատվել երեխայից։

Պատրիարարքարանն, իմանալով Երեցյանի այս արարքի մասին, դրամահավաք է իրականացրել և հղիացած աղջկա բերանը փակելու համար նրան վճարել կես միլիոն դոլար, ինչն էլ բավարար է եղել, որ վարդապետից հղիացած աղջիկն ու նրա ընտանիքը դատարան չդիմեն։

Այս ամենն, իհարկե, կատարվել է Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից ծածուկ, քանի որ վերջինս հավատարիմ է պատրիարքարանին և տված իր երդմանը։

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այս ամենը իմանալու պարագայում մեկ վայրկյան անգամ չէր հանդուրժի հայր Պարետ Երեցյանին՝ սուրբ պատրիարքարանում։

Նշենք, որ հայր Պարետի հակաքրիստոնեական և ապազգային այլ գործերի մասին քաջատեղյակ է նաև Երուսաղեմի հայ համայնքը։

Մեր հայրենակիցների այն հատվածը, որը կախվածության մեջ չէ պատրիարքարանից, հայր Պարետ Երեցյանի գործունեության ու եկեղեցապատկան կալվածքները վաճառելու մասին ահազանգում է, իսկ հայ համայնքի այն հատվածը, որը որոշակի կախվածության մեջ է նրանից, այս ամենի մասին լռում է՝ չմոռանալով, սակայն, հայր Պարետի անվան հետ կապված մանկապղծության հայտնի սկանդալը։

Նշենք, որ ըստ եկեղեցական կանոնադրության՝ որբն իրավունք չունի վարդապետ դառնալու, և այստեղ ևս հայր Պարետ Երեցյանը խախտել է եկեղեցական կանոնադրությունը, քանի որ նա որբ է եղել։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանի նախկին սան Հրայր Եզեգելյանը պայթեցեց մամուլը Երուսաղեմի Հայոց միաբանների կողմից իրեն սեռական բռնության ենթարկելու մասին բացառիկ պատմությամբ։

Ըստ Եզեկելյանի՝ իրեն անչափահաս տարիքում բռնաբարել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքի տեսուչ հայր Խադ վարդապետ Տունդուրյանը (որն ավելի ուշ հեռացվեց  պաշտոնից) և ևս երկու միաբան։

Իհարկե, Եզեգելյանի այս հայտարարությունից հետո պատրիարքարանը չընդունեց մեղադրանքը և դրա հետևում այլ պատճառներ տեսավ։

Երուսաղեմի hայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվեց հատուկ հանձնախումբ, որը ներքին հետաքննություն անցկացրեց, իսկ բռնաբարության մեջ մեղադրվող վարդապետին փոխարինեց մեկ այլ վարդապետ։

Այս խայտառակ պատմությունից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան hայր pարետ Երեցյանը հանդես եկավ բռնաբարության մեջ մեղադրվող հոգևորականների պաշտպանությամբ՝ մինչ օրս էլ քրիստոնյա միաբանների զազրելի արարքի մասին բարձրաձայնող Եզեգելյանին մեղադրելով անհասկանալի նպատակներ ունենալու մեջ։

Նշենք, որ մինչ օրս էլ հայր Պարետն է ներկայանում դատարան՝ որպես մանկապղծության մեջ մեղադրվող միաբանների աջակից։ Սակայն այս ամենով հայր պարետ Երեցյանի մասին պատմությունները չեն ավարտվում․ նա համարվում է նաև իսրայելական իշխանությունների կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքարան գործուղված հատուկ լրտես։ Եվ, թերևս, այս լրտեսության արդյունքն է, որ հայր Պարետը կարողացել է գաղտնի ձևով Իսրայելի իշխանություններին վաճառել Երուսաղեմի Յավեթ 11 փողոցի, Փիլիպոսի աղբյուրի, Համբարձրման լեռան վրա գտնվող՝ պատրիարքարանին պատկանող կալվածքները։ 

Շարունակելի․․․

NewsPress.am-ը հայր Պարետ Երեցյանի գործունեության վերաբերյալ հաջորդ հրապարակումը կանի Երուսաղեմից, որտեղ մեկնում է լրագրողական հետաքննության։ Կոչ ենք անում հայաստանյան լրատվամիջոցներին ևս միանալ մեզ և փորձել բացահայտել՝ ինչ է կատարվում Երուսաղեմի հայոց պատրիարքարանում։

Դիմում ենք նաև ՀՀ իշխանությանը՝ հայապատկան կալվածքների՝ ապօրինի վաճառքի հարցն ու հայոց պատրիարքարանում առկա իրավիճակնլ ուշադրության կենտրոնում պահելու կոչով։