ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը (տեսանյութ)
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո, ով նաև ԱԺ ամբիոնին տեղադրել էր Արցախի Հանրապետության դրոշը, ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա մոտենալով ամբիոնին՝ պոկեց Սեյրան Օհանյանի տեղադրած Արցախի դրոշը՝ նշելով. «Երբ մփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դրել ԱԺ ամբիոնին: