Պրիգոժինի գրասենյակի մոտ հայտնաբերվել է «Գազել»` փողի արկղերով. դրանց մեջ եղել է 4 միլիարդ ռուբլի
Պրիգոժինի գրասենյակի մոտ հայտնաբերվել է «Գազել» մակնիշի մեքենա՝ լցված փողի արկղերով։ Նախնական տվյալներով՝ այնտեղ հայտնաբերվել է մոտ 4 միլիարդ ռուբլի՝ 5000 թղթադրամով։ Այս մասին հայտնում է «Fontanka» հրատարակությունը։
Վերջինիս տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի «Տրեզինի» հյուրանոցի խուզարկության ժամանակ, որը ենթադրվում է, որ Եվգենի Պրիգոժինի գրասենյակն է, աշխատակիցների ուշադրությունն է գրավել է սպիտակ «Գազելը», որն Ակադեմիական կոչվող նրբանցքի բնակիչներից ոչ մեկին չի պատկանել։
Մեքենան խուզարկվել է` պայթուցիկներ հայտնաբերելու նպատակով։ Երբ այն բացվել է, տեսել են հինգ հազարական թղթադրամներով լի տուփեր։
Երբ գումարը հաշվել են, պարզվել է, որ այն 4 միլիարդ ռուբլի է։