ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Մամուլ

«Փաստ». Ո՞ւմ հովանավորությամբ են գործում գիշերային ակումբները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ միանգամից մի քանի ակումբ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում. ծեծկռտուք «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպք «Պոլիգրաֆ» ակումբում: Քանի որ փաստացի շատ գիշերային ակումբներ վերածվել են թմրամիջոցների շրջանառության և կավատության յուրօրինակ որջի, ուշագրավ է քաղաքացիների կողմից վերջին շրջանում պարբերաբար ահագնացող ահազանգերը, ի մասնավորի՝ նաև «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբից՝ աղմուկի, վիճաբանությունների և այլնի հետ կապված, հասկանալի է դառնում, որ այս ոլորտը շարունակում է կարոտ մնալ խորքային, համընդգրկուն կարգավորման:

Հատկապես անհասկանալի է, թե նույն ակումբը, օրենքի հետ բազմաթիվ խնդիրներ ունենալով, հենց քաղաքի սրտում ինչպես է շարունակում գործունեությունը։ Ակումբների գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի ընդունումից հետո մի շարք համայնքների ավագանիների կողմից սահմանվեցին օբյեկտների տեղակայման պահանջներ: Մասնավորապես՝ Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշմամբ սահմանվել է, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել որոշակի վայրերից (որոշման մեջ նշված է բավական պատկառելի ցուցակ) նվազագույնը 100 մետր հեռավորության վրա։ Սակայն, ըստ էության, շատ դեպքերում նորմերը չեն պահպանվում:

Օրինակ՝ մեր տեղեկություններով, Բաղրամյան պողոտայում գտնվող նույն «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբը խնդիրներ ունի լիցենզավորման հետ, ինչի համար նույնիսկ տուգանվել է ոչ մեկ անգամ, նաև չի պահպանված վերը նշված՝ հեռավորության դրույթը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ակումբը գործում է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանու ներքո: Ի դեպ, բնակիչներից ստացել ենք ահազանգեր, որ այդ ակումբը աշխատել է նույնիսկ ապրիլի 24-ին: Մենք հետևողական ենք լինելու՝ պարզելու, թե ինչպես է Երևանի սրտում համապատասխան օրենսդրության ու նորմատիվ ակտերի խախտումներով գործում նման ակումբ, ինչպես նաև ներկայացնելու այդպիսի այլ «օբյեկտներ»: Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ, թե ովքեր են կանգնած նման ակումբների թիկունքին:

Ի վերջո, խնդիրը նույնիսկ միայն լիցենզիան չէ. հաշվի առնելով հատկապես գիշերային ակումբներին առնչվող պարբերական սկանդալները՝ կապված թմրանյութերի շրջանառության, մարմնավաճառության և այլնի հետ, պետք է նկատի ունենալ, որ «կռիշ» լինելով դրանց՝ պաշտոնյաները չափազանց մեծ վնաս են հասցնում հասարակությանը: Ի վերջո, պետք է նաև հասկանալ, թե ինչու է իրավապահ համակարգի հանցավոր անփութության կամ գիտակցված հովանավորչության ներքո ծաղկում թմրամիջոցների և թեթևաբարո աղջիկների «առևտուրը», և ինչու օրենքի ուժով այդ որջերը արմատախիլ չեն արվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում