Իրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը
Մամուլ

Փաշինյանի վերջին երթը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Այսօրվանից Հայաստանում ու Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ՝ պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը ոգեկոչելու նպատակով։ Հատկապես դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելու բացատրությունն այն է, որ այդ օրը լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի 40-րդ օրը։ Իրականում նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի 40-րդ օրը սուգ հայտարարելն ունի ենթագիտակցական խորհրդանշականություն։

Այդ հայտարարությունը ստորագրողը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար գիտի, որ ստորագրել է Արցախը հանձնելու ու Հայաստանի պետությունն ու պետականությունը գոյաբանական վտանգի տակ դնող փաստաթուղթ։ Նոյեմբերի 9-ին մահացել է Հայոց պետականությունը, մահացել է այն Հայաստանը, որը կար մինչև սեպտեմբերի 27-ը։

Հատկապես դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելով՝ Հայաստանի մահվան թիվ մեկ «անմեղ պատասխանատուն» (բնորոշումն իրենն է) ոգեկոչում է Հայաստանի մահվան 40-րդ օրը՝ այդ ոգեկոչումը ծառայեցնելով իր քաղաքական նպատակներին։ Իր սովորության համաձայն։ Ինչպես ամեն ինչ, սուգը և վիշտը Հայաստանում ևս քաղաքականացվել է, և այսօր Նիկոլ Փաշինյանը սգո երթին քայլելով կամ չքայլելով՝ փորձելու է ցույց տալ, որ ինքը դեռ աջակցողներ ունի։


Կարևոր չէ, որ դա լինելու է բռնությամբ, սպառնալիքով, շանտաժով։ Կարևորը մարդկանց քանակն է, որոնք, եթե անգամ այդ երթին մասնակցելու են սգալու անկեղծ մղումով, միևնույն է՝ վերածվելու են Նիկոլ Փաշինյանի էժան քաղաքական նպատակներին սպասարկող միջոցի։ Նա չի դիմացել նաև համազգային սուգը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու գայթակղությանը։

Ինչպես որ չի դիմացել շատ ու շատարժեք բազմաթիվ այլ գայթակղությունների։ Այսօր սգակիր հայ ժողովրդի որոշումից է կախված՝ սա կլինի Փաշինյանի վերջի՞ն երթը, թե՞ նա կշարունակի գայթակղություններին տրվելու իր անփառունակ ու պետականակործան ընթացքը՝ ի հաշիվ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Անկախ օրվա ընտրության դրդապատճառներից, սակայն, պետականորեն սգո օրվա հայտարարումը կարևոր նշանակություն ունի։ Հայ ժողովուրդը ստացել է մահացու հարված, որի վերքը չի սպիանալու դեռ երկար ժամանակ։ Սուգը, սգո խորհուրդը կարող է և պետք է օգնի հայ ժողովրդին՝ տեղի ունեցածը գիտակցելու, զոհերի հիշատակն իրապես ոգեկոչելու և դրանից հետո ոտքի կանգնելու, ամրանալու ուժ գտնելու համար։

Հոգեբանության մեջ կա սուբլիմացիա հասկացություն, որի ընդհանուր իմաստն այն է, որ ցանկացած, անգամ ամենադաժան հոգեկան ցավից անձի մոտ առաջանում է էներգիա, որը կարող է վերափոխվել ստեղծարար, կառուցողական ուժի։ Ինչպես անհատը, այնպես էլ հասարակությունն ունի սուբլիմացիայի հնարավորություն, որը, սակայն, մեր պարագայում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ իշխանությունից կհեռացվի վշտի ու սգի հիմնական պատճառներից ու խորհրդանիշներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը։

Քանի դեռ նա շարունակում է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, հասարակությունն ամեն օր տեսնում և լսում, ապրում և վերապրում է այն ցավը, որը պատճառվել է հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: